Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2009, 227 - Ա

Լ. ՌՈՒԽԿՅԱՆԻՆ ԱՆԿԱՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին 2009 թվականի մարտի 24-25-ը գործուղել Անկարա (Թուրքիայի Հանրապետություն)` Կենտրոնական Ասիայում և Կովկասում ձկնային տնտեսությունների կառավարման տարածաշրջանային կազմակերպության ստեղծման նպատակով կազմկոմիտեի հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Ռուխկյանի` Անկարա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Լ. Ռուխկյանի` Անկարա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Անկարա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։