18 Մարտի 2009, 226 - Ա
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2009 թվականի մայիսի 16-18-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին մասնակցելու համար։
2. Ն. Երիցյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ն. Երիցյանի` Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։