Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2009, 225 - Ա

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին 2009 թվականի մարտի 18-20-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Հայաստանի Եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում եվրոպական առաջատար պետությունների հետ շփումների ընդլայնման, այդ պետությունների ոստիկանական աշխատանքի փորձի ուսումնասիրման և հնարավորինս Հայաստանի Հանրապետությունում ներդնելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սարգսյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ա. Սարգսյանի` Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023