17 Մարտի 2009, 223 - Ա
Կ. ԱՍՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի  դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության  27-րդ  կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Ռուսաստանի Դաշնությունում  գրանցված «Արմիմպորտ» կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լիազորություններ վերապահելու մասին» N 168-Ա որոշումը՝
Կարեն Ասոյանին 2009 թվականի ապրիլի 1-ից նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով։