Վարչապետի որոշումներ

12 Մարտի 2009, 214 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 528-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում`
1) «Ա. Մանուկյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերով.
2) «Գ. Մայիլյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը փոխարինել «Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով։
 

Արխիվ

2024

2023