12 Մարտի 2009, 213 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 513-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի  21-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» 
N 513-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը «Ռ. Ալավերդյան    - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ս. Պետրոսյան     - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերով։