12 Մարտի 2009, 209 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 522-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմում` 
1) «Ի. Իսայան      - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ս. Պետրոսյան	      - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերով.
2) «Գ. Մայիլյան 	- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչության պետ» բառերը փոխարինել «Վ. Սիմոնյան 	     - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ» բառերով.
3) «Մ. Հայրապետյան	      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի առաջին քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը փոխարինել «Ա. Ավետիսյան 	     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի առաջին քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով։