12 Մարտի 2009, 206 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 508-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու
մասին» N 508-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական
կազմը «Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերից հետո լրացնել
«Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար» բառերով։