12 Մարտի 2009, 202 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 521-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 521-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը «Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար» բառերով։