Վարչապետի որոշումներ

10 Մարտի 2009, 191 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2009 թվականի մարտի 13-14-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ա. Աբրահամյանին 2009 թվականի մարտի 12-14-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու համար։
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
3. Ա. Աբրահամյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Ա. Աբրահամյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։