10 Մարտի 2009, 190 - Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին 2009 թվականի մարտի 16-18-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի կողմից ստեղծված տարածաշրջանային ընտրական խմբի հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Թ. Հակոբյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։