9 Մարտի 2009, 183 - Ա
Ա. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների գործարար աշխարհի առաջատարների համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության պետ Ա. Չիլինգարյանի` 2009 թվականի փետրվարի 26-28-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության պետ Ա. Չիլինգարյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։