5 Մարտի 2009, 170 - Ա
Կ.ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգ-յանին 2009 թվականի մարտի 5-8-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Շվեյցարիայի Մենդրիսիոյի ճարտարապետության ակադեմիա այցելելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Գևորգյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Կ. Գևորգ-յանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգ-յանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։