Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2009, 160 - Ա

Ա. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և փորձագիտական բաժնի պետ Ա. Մելիքսեթյանին 2009 թվականի մարտի 2-4-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ գործադիր կոմիտեում կայանալիք «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի նախագծի քննարկման նպատակով աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար։
2. Ա. Մելիքսեթյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և փորձագիտական բաժնի պետ Ա. Մելիքսեթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր