27 Փետրվարի 2009, 157 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի` 2008 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանին պարգևատրել 148 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով։