Վարչապետի որոշումներ

27 Փետրվարի 2009, 156 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել`
1) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի։
u_files/file/decrees/varch/2009/03/09_156.pdf