27 Փետրվարի 2009, 155 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր» և «Համայնքի իրավական ակտերի ժողովածու» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում`
ա. «5» թիվը փոխարինել «4» թվով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66-րդ տողով.
«66. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե` 1 օրինակ».
2) որոշման N 2 հավելվածի 10-րդ կետում`
ա. «8» թիվը փոխարինել «7» թվով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 75-րդ տողով.
«75. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե` 1 օրինակ».
3) որոշման N 3 հավելվածի 10-րդ կետում`
ա. «8» թիվը փոխարինել «7» թվով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 64-րդ տողով.
«64. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե՝ 1 օրինակ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։