27 Փետրվարի 2009, 154 - Ա
Ա. ՇԱԲՈՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության ներքին աուդիտի և վերահսկողության գործընթացների կազմակերպման բաժնի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Ա. Շաբոյանին 2009 թվականի ապրիլի 13-29-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու համար։
2. Ա. Շաբոյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության ներքին աուդիտի և վերահսկողության գործընթացների կազմակերպման բաժնի գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Ա. Շաբոյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։