Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2009, 148 - Ա

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-27-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2009 թվականի մարտի 25-27-ը Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստի և կազմակերպության անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման անցկացման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել միջոցառումների կազմակերպումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստի և կազմակերպության անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման անցկացման և հյուրերի (38 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 14435600 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր