26 Փետրվարի 2009, 144 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի
ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Ի. Լևիտինի հետ ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով 2009 թվականի փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի` Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի կապակցությամբ Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում` նաև Մոսկվայի օդանավակայանում սպասարկման հետ կապված ծախսերը, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Դ. Մնացականյանինը, Խ. Ավալյանինը, Դ. Հարությունյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Ա. Զատիկյանինը և Հ. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տ. Դավթյանինը, Ա. Մովսիսյանինը և Գ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ`
1) Կ. Մինասյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Ա. Պետրոսյանի, Ա. Գրիգորյանի, Ա. Հունանյանի, Ա. Եզեկյանի, Վ. Ավանեսյանի,
Է. Գրիգորյանի, Գ. Սահակյանի, Լ. Ասլանյանի, Ա. Մելիքսեթյանի, Ե. Կուրդիյանի,
Ա. Ջուլհակյանի, Լ. Եղիազարյանի, Դ. Հակոբյանի և Ե. Դավիդյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին.
3) Ո. Մամիկոնյանը գտնվում է Մոսկվայում, և նրա ծախսերը կկատարվեն Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2009 թվականի փետրվարի 27-ին` Երևան-Մոսկվա-Երևան երթուղիներով։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` նշված չվերթների կազմակերպման գործում։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
u_files/file/decrees/varch/2009/03/09_144.pdf