Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2009, 143 - Ա

Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Ա. Եղիազարյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Գ. Արշակյանին 2009 թվականի մարտի 4-6-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Մխիթարյանների միաբանության ներկա իրավիճակի ուսումնասիրության համար։
2. Ա. Եղիազարյանի և Գ. Արշակյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Ա. Եղիազարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։