7 Մայիսի 2005, 313 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Ադամյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանում աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` ապահովել դրամական պարգևի հանձնումը: