Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2009, 133 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաuտանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դատախազությունների միջև համագործակցության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների դատախազական մարմինների փոխգործունեության հարցերի քննարկման, Հայաuտանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դատախազությունների միջև 2009-2011 թվականների համագործակցության հիմնական ուղղությունների հուշագրի uտորագրման նպատակով 2009 թվականի փետրվարի 10-13-ը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պատվիրակության Հայաuտանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, uննդի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, պաշտոնական ճաշի և ընթրիքի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային oդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների uրահում uպաuարկման, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերը` 2000000 դրամի uահմաններում, կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեuված միջոցների հաշվին` համաձայն Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացրած հաշվետվության։