21 Փետրվարի 2009, 129 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի   N  861 որոշումը` 
Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ, Հայաստանում և սփյուռքում հայոց լեզվի պահպանության ու զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Ե. Թադևոսյան - Թբիլիսիի N 110 հայկական միջնակարգ դպրոցի տնօրեն
Շ. Խաչիկյան - «Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)»ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար
Զ. Խրախունի			- սփյուռքահայ ժամանակակից գրող (Պոլիս)
Ա. Մովսիսյան			- հեռուստալրագրող,  «Հայաստանի հանրային  հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող 
«Արարատ» հեռուստաալիքի «Հայից հայ» հեռուստահաղորդաշարի հեղինակ  և վարող
Ա. Սավելևա - Մոսկվայի N 1238 միջնակարգ դպրոցի և հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն