23 Փետրվարի 2009, 128 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ֆինանսական ակադեմիայի հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում երկկողմ սերտ հարաբերությունների զարգացման ու պահպանման գործում ներդրած ակնառու ավանդի համար Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ֆինանսական ակադեմիային պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։