17 Փետրվարի 2009, 106 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի` 2008 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վալտեր Մարությանին պարգևատրել 137.2 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով։