16 Փետրվարի 2009, 100 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզէՍ) հակաճգնաժամային հիմնադրամի, բարձր տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման և հետագա գործունեության հետ կապված հարցերը համակարգելու և շահագրգիռ կազմակերպությունների հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) աշխատանքային խմբի կազմով մասնակցել ԵվրԱզԷՍ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունում՝ 2009 թվականի փետրվարի 19-20-ը կազմակերպվող խորհրդակցությանը, բանակցություններ վարել ԵվրԱզԷՍ-ի մասնակից պետությունների ֆինանսների նախարարությունների հետ` ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության հիմնական սկզբունքների շուրջ` ելնելով ԵվրԱզԷՍ-ի 2009 թվականի փետրվարի 4-ի արտահերթ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտահայտած դիրքորոշումից.
2) մինչև 2009 թվականի փետրվարի 25-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին Հայաստանի Հանրապետության մասնակցության չափաբաժնի և ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ.
3) մինչև 2009 թվականի փետրվարի 25-ը անցկացնել քննարկումներ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ և առաջարկություններ ներկայացնել բարձր տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին մասնակցելու հնարավոր ձևաչափի վերաբերյալ։
u_files/file/decrees/varch/2009/02/09_100.pdf