25 Փետրվարի 2009, 140 - Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակի նշումը նախապատրաuտող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Հոբելյանական հանձնաժողովին` տասնօրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախuերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարի հետ։