24 Փետրվարի 2009, 134 - Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՌՈՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Թ. Հակոբյանին 2009 թվականի մարտի 1-4-ը գործուղել Ռոտերդամ (Նիդեռլանդների Թագավորություն)` վակցինաների և իմունիզացիայի գլոբալ ալիանսի հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի` Ռոտերդամ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Թ. Հակոբյանի` Ռոտերդամ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռոտերդամ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։