Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2005, 296 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 819-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը և անհատական կազմերը հաստատելու մասին» N 819-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 2 հավելվածի Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով` վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմում`

ա) «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

բ) Մ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կ. Աթոյանին:

Արխիվ

2024

2023