Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2009, 132 - Ա

Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Երիցյանին 2009 թվականի մարտի 11-14-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 52-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք նախարարական և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Երիցյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Երիցյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Երիցյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։