Վարչապետի որոշումներ

19 Փետրվարի 2009, 123 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 232-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի 3-րդ սյունակում «2008 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 4-րդ սյունակում
«ՀՀ էներգետիկայի նախարարություն» բառերը` «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով։