19 Փետրվարի 2009, 121 - Ա
Լ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԵՎ Փ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առողջապահության աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լ. Թորոսյանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Փ. Կարապետյանի` 2009 թվականի
փետրվարի 2-5-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ
Լ. Թորոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվե-
տվություն։