19 Փետրվարի 2009, 118 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը սահմանելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով ` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` ոչ ուշ, քան Երևանի ավագանու առաջին ընտրությունների օրվանից մեկ ամիս առաջ` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Սեփականության իրավունքով Երևանին փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
u_files/file/decrees/varch/2009/02/09_118.pdf