18 Փետրվարի 2009, 115 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ  կետերով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի` 2008 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները` 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանին պարգևատրել 150 տոկոս դրույքաչափով`  Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով։