Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2009, 91 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի` 2008 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին պարգևատրել 190 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով։
 

Արխիվ

2024

2023