Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2005, 295 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 410-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմում`

ա) «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.

բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Հերոյանին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Գ. Գյոզալյանին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Ա. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Ռ. Մանուկյանին.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կ. Աթոյանին:

Այդ կապակցությամբ խորհրդի անհատական կազմը «Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» տողից հետո լրացնել

«Ա. Հերոյան - ՀՀ Արմավիրի մարզպետ

Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ

Ա. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ

Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ

Ռ. Մանուկյան - ՀՀ Շիրակի մարզպետ» տողերով, իսկ «Մ. Միքայելյան» բառերը փոխարինել «Կ. Աթոյան» բառերով: