18 Փետրվարի 2009, 117 - Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ, Շ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին 2009 թվականի փետրվարի 18-21-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԵվրԱզԷՍ-ի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունում կազմակերպվող խորհրդակցությանը մասնակցելու և բանակցություններ վարելու ԵվրԱզԷՍ-ի մասնակից պետությունների ֆինանսների նախարարությունների հետ` ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության հիմնական սկզբունքների շուրջ` ելնելով ԵվրԱզԷՍ-ի 2009 թվականի փետրվարի 4-ի արտահերթ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտահայտած դիրքորոշումից։
2. Վ. Արամյանի և Մ. Թումասյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Շ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Վ. Արամյանի, Շ. Քոչարյանի և Մ. Թումասյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։