Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2009, 112 - Ա

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին 2009 թվականի փետրվարի 18-21-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` այնտեղ կայանալիք Միացյալ ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կրթություն հանուն կայուն զարգացման կոմիտեի 4-րդ նիստին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ա. Ավետիսյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։