Վարչապետի որոշումներ

17 Փետրվարի 2009, 104 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում աշխատանքային գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ և արդի չափանիշներին համապատասխան` նոտարիատի համակարգի կայացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի պետ Մարիամ Սերյոժայի Գաբոյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։