Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2009, 96 - Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՅՈՒ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ Յու. Մանվելյանին 2009 թվականի փետրվարի 15-18-ը գործուղել Սվերդլովսկի մարզ (Ռուսաստանի Դաշնություն)` պայմանագրային հարաբերություններ հաստատելու համար։
2. Ա. Ղահրամանյանի և Յու. Մանվելյանի` Սվերդլովսկի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Ղահրամանյանի և Յու. Մանվելյանի` Սվերդլովսկի մարզ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սվերդլովսկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։