Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2009, 86 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի` 2008 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանին պարգևատրել 148 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով։
 

Արխիվ

2024

2023