10 Փետրվարի 2009, 76 - Ա
Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ` ԼԻՍԱԲՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Եվրոպական տարածաշրջանային նախարարական 8-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանի` 2009 թվականի փետրվարի 8-12-ը Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիսաբոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։