Վարչապետի որոշումներ

9 Փետրվարի 2009, 74 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի փետրվարի 10-13-ը Աշխաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի, և փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին։
3. Հայաստանի Հանրապետության պատվիրակության և փորձագետների խմբի անդամների` Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Ս. Կարայանինը, Ա. Սիմոնյանինը, Ա. Ավետիսյանինը,
Գ. Գյուրջյանինը, Գ. Մանուչարյանինը, Ա. Գևորգյանինը և Վ. Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը, Ա. Գրիգորյանինը և Ա. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Աբրահամյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Հարությունյանի, Կ. Կարապետյանի, Ս. Աբրահամյանի, Վ. Հարությունյանի, Ա. Մխիթարյանի, Ա. Գրիգորյանի, Ա. Մովսեսյանի և Ա. Ամիրխանյանի` Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
u_files/file/decrees/varch/2009/02/09_74.pdf