Վարչապետի որոշումներ

6 Փետրվարի 2009, 69 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 527-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 527-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Տ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Վ. Բադալյան - Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Գևորգյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ

Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար

Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության պետի պաշտոնակատար

Ա. Աբրահամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Կ. Կարապետյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)

Վ. Բադալյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության արտաքին կապերի վարչության պետ
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»։