Վարչապետի որոշումներ

29 Ապրիլի 2005, 284 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝

1. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ֆադեյ Տաճատի Սարգսյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով և 25 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Ղեկավարի ֆոնդ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին դրամական պարգևատրմամբ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրի և դրամական պարգևատրման հանձնումը:

Արխիվ

2024

2023