Վարչապետի որոշումներ

27 Հունվարի 2009, 45 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաuտվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին»
N 44 որոշմամբ հաստատված` Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) վերնագիրը «վարկային» բառից հետո լրացնել «և դրամաշնորհային» բառերով.
2) «Վ. Ղուշչյան - ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Թումասյան - ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով։