15 Ապրիլի 2005, 252 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին. N 861 որոշումը՝
1. Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ ու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար Հարություն Քեհեյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրի հանձնումը: