Վարչապետի որոշումներ

6 Փետրվարի 2009, 71 - Ա

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՅՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1999 թվականին Վիեննայում ստորագրված փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչական խմբի (4 մարդ) 2009 թվականի հունվարի 19-22-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման այց իրականացնելու ընթացքում կեցության, սննդի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 650500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվության։
 

Արխիվ

2024

2023