14 Ապրիլի 2005, 250 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը՝
1. Ոստիկանության օրվա կապակցությամբ և ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսելու հետևյալ անձանց՝
Ս. Սաֆարյան - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի պետ
Ն. Պողոսյան - ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզայինվարչության պետ
Գ. Պետրոսյան - ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ
Զ. Եղիազարյան - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատար
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: